ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Nowhere, a Story of Еxile» գրքի շնորհանդեսը

04.09.2014, 13:55
Ուրբաթ՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 15:30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայկական Աննա Ֆրանկ. արտաքսում Բաքվից և վերադարձ Հայաստան. 23 տարի անց» թեմայով մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի ԱՄՆ-ում հրատարակված «Nowhere, a Story of Еxile» («Այլուրեք. Վտարում») գիրքը:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Nowhere, a Story of Еxile» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 15:30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայկական Աննա Ֆրանկ. արտաքսում Բաքվից և վերադարձ Հայաստան. 23 տարի անց» թեմայով մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի ԱՄՆ-ում հրատարակված «Nowhere, a Story of Еxile» («Այլուրեք. Վտարում») գիրքը:

Գրքի հեղինակ Աննա Տերկոտ-Աստվածատուրյանը կպատմի իր գրքի մասին, որը գրել է 12-14 տարեկանում Բաքվում վարած իր օրագրի հիման վրա: Հեղինակը կներկայացնի իր հիշողությունները 1988-1992 թթ.-ի իրադարձությունների մասին, կպատմի ԱՄՆ-ում բնակվող Բաքվի հայերի և Հայաստանին նախատեսված օգնության մասին:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝

Աննա Տերկոտ-Աստվածատուրյանը (ԱՄՆ)` գրքի հեղինակ,

Մարինա Գրիգորյանը`«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոն:

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-