ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` «Եվրասիա. դիմակայություն Արևմուտքին կամ զարգացման արդյունավետ ուղի» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հուլիսի 29–ին, ժամը 13։00–ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Ռուսաստան–Հայաստան–Վրաստան–Մոլդովա տեսակամուրջ` «Եվրասիա. դիմակայություն Արևմուտքին կամ զարգացման արդյունավետ ուղի» թեմայով։
Ասուլիսը կդառնա «Եվրասիական ընտրություն» ընդհանուր խորագրով միջազգային միջոցառումների շարքի շարունակությունը։ Տեսակապի ընթացքում կքննարկվեն համագործակցության հեռանկարները` ստեղծվող Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
Համաժողովի հիմնական նպատակը քաղաքացիներին ներկայացնելն է այն տնտեսական առավելությունները, որոնք կտա անդամակցությունը ստեղծվող միությունում։ Միջոցառմանը կքննարկվեն համագործակցության տնտեսական և մարդասիրական կողմերը Մաքսային միության և ստեղծվող Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
Մոսկվայում հրավիրված են`
-Ռուսական արտասահմանի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պանտելեևը,
- ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի վարիչ Ազա Միհրանյանը,
-Ռուսաստանում Վրացիների միության նախագահ Միխայիլ Խուբուտիան,
-Ռուսաստանում Ջավախքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը
-«Սլավոնական գվարդիա» շարժման առաջնորդ Վլադիմիր Ռոգովը,
-ՀՇԿ գործարար ակումբի տնօրեն Դենիս Տյուրինը,
«Մաքսային միության մատակարարներ» ասոցիացիայի նախագայ Օլեգ Նոգինսկին,
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ Արման Բոշյանը,
-ԱՊՀ–ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների գործերով և մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության ԱՊՀ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բաժնի պետ Լիդիա Դյաչենկոն,
-«Եվրասիական ընտրություն» բանավեճների ակումբի նախագահ Ռոման Շկոլինը։
Երևանում`
-«Օրինաց երկիր» կուսակցությունից պատգամավոր Մհեր Շահգելդյանը,
- Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը,
-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի տնօրեն Վանիկ Էլիզբարյանը,
-«Արեգ» գիտավերլուծական կենտրոնի տնօրենի տեղակալ Վարդան խաչատրյանը,
-Երևանի աշխարհաքաղաքական խորհրդի անդամ Ռուբեն Բարենցը։
Քիշնևում`
- «Հայրենիք–Եվրասիական միություն» հասարակական շարժման նախագահ Ի.Վ.Տուլյանցևը,
- Քաղաքագետների և պատմաբանների «Pro Moldova» ասոցիացիայի գործադիր տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Ս.Մ.Նազարիան,
- Ռումինիայում Մոլդովայի նախկին դեսպան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Մոլդովայի պետական համալսարանի ամբիոնի դոցենտ Էմիլիան Չոբուն,
- պատմական գիտությունների թեկնածու, Մերձդնեստրի պետական համալսարանի դոցենտ Պյոտր Շորնիկովը։
Թբիլիսիում`
-«Եվրասիական ընտրություն. Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության կոալիցիայի առաջնորդ Արչիլ Չկոիձեն,
-Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության նախագահ Թեմուր Պիպիան։
- պետական նախարարի նախկին տեղակալ, երկու գումարումների (1992-1995), (2008-2012) խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Պետրե Մամրաձեն,
- «Վրաստանի սլավոնական ժողովուրդների ազգային կոնգրեսի» և «Վրաստանի ռուսական և ռուսալեզու համայնքների կոնգրեսի» նախագահ Լիկա Զախարովան։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։--0-

