ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ—ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ` «Եվրասիական ընտրություն. Հայաստան. 2014» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` հունիսի 26–ին, ժամը 13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական ընտրություն. Հայաստան. 2014» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջ։
Միջոցառումն իրականացնում է «Եվրասիական ընտրություն» բանավիճային ակումբը։ Միջոցառման հիմնական նպատակը Մաքսային միության շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ռազմավարության մշակումն է։
Միջոցառմանը հրավիրված են` ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ ԴԽ Պետական դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը, ՌԴ ԴԽ Պետական դումայի պատգամավոր Ռոման Խուդյակովը, ՌԴ ԴԽ Պետական դումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը, «Եվրասիական ընտրություն» բանավիճային ակումբի նախագահ Ռոման Շկոլինը, ՌԴ Պառլամենտի և Դաշնային խորհրդի անդամներ, Ռոսսոտրուդնիչեստվո ԴԳ և հասարակական միությունների ներկայացուցիչներ։
Հայաստանը կներկայացնեն` «Օրինաց երկիր» կուսակցությունից ԱԺ պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդական միության նախագահ Վահե Էնֆիաջյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունից համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, իշխանության պրոֆիլային ինստիտուտների ղեկավարներ և հասարակական միությունների ներկայացուցիչներ։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

