ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կներկայացվեն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները
29.04.2014,
13:50
Չորեքշաբթի` ապրիլի 30-ին, 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանում Gallup International Association ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի ասուլիսը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` ապրիլի 30-ին, 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանում Gallup International Association ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի ասուլիսը։ Նա կներկայացնի ընկերության հարցման արդյունքները, որոնք ցույց կտան, թե ինչպես են վերաբերվում ՀՀ քաղաքացիները Կիևում տեղի ունեցած իրադարձություններին, Ղրիմի հանրաքվեին ու Ռուսաստանի դաշնության կազմում ընդգրկվելուն։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

