ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` «Ուկրաինայի նախագահությունն ԱՊՀ–ում. Փորձագետների տեսակետը» թեմայով

14.01.2014, 12:47
Չորեքշաբթի` հունվարի 15–ին, ժամը 13։00–ին, կկայանա Մոսկվա – Կիև – Քիշնև – Երևան – Աստանա տեսակամուրջ «Ուկրաինայի նախագահությունն ԱՊՀ–ում. Փորձագետների տեսակետը» թեմայով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` «Ուկրաինայի նախագահությունն ԱՊՀ–ում. Փորձագետների տեսակետը» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Չորեքշաբթի` հունվարի 15–ին, ժամը 13։00–ին, կկայանա Մոսկվա – Կիև – Քիշնև – Երևան – Աստանա տեսակամուրջ «Ուկրաինայի նախագահությունն ԱՊՀ–ում. Փորձագետների տեսակետը» թեմայով։

2014 թվականի հունվարի 1–ից սկսվել է Ուկրաինայի նախագահությունն Անկախ պետությունների համագործակցությունում։ Ո՞ր խնդիրներն են գերակա լինելու Ուկրաինայի համար ԱՊՀ նախագահի պաշտոնում։ Ի՞նչ է անհրաժեշտ համագործակցության հետագա խորացման համար Համագործակցության շրջանակներում։ Կազմակերպության զարգացման իր տեսլականը կներկայացնեն տեսակամուրջի մասնակից–փորձագետները։

Մոսկվայում`

— ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ և ՀՇԿ երկրների տնտեսական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Սալամատովը,

- ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի Անկախ պետությունների համագործակցության երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը: 

Կիևում`

— Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով կառավարության լիազոր Վալերի Մունթիյանը։

— Ուկրաինայի Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Վլադիսլավ Լուկյանովը։

Քիշնևում`

— Դիվանագիտական և քաղաքական հետազոտությունների և անվտանգության հարցերի տնօրեն Վալերի Օստալեպը։

Երևանում`

— Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը,

— տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Աստանայում` Ղազախստանի ազգային տնտեսական պալատի ղեկավարի առաջին տեղակալ Ռահիմ Օշակբաևը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։

Հավատարմագրման հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-