ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջ` «ՀԱՊԿ Միացյալ շտաբը 10 տարեկան է» թեմայով
25.12.2013,
12:49
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջ` «ՀԱՊԿ Միացյալ շտաբը 10 տարեկան է» թեմայով
Հինգշաբթի` դեկտեմբերի 26–ին, ժամը 15։00–ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի մամուլի ասուլիսը` «Երևան-Մոսկվա-Աստանա» տեսակամրջի ձևաչափով` նվիրված ՀԱՊԿ Միացյալ շտաբի 10-ամյակին (որը նշվում է դեկտեմբերի 27-ին) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանը։
Մամուլի ասուլիսի ընթացքում կամփոփվեն ՀԱՊԿ Միավորված շտաբի 10–ամյա ժամանակահատվածի աշխատանքի արդյունքները, նաև խոսք կլինի ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հեռանկարների մասին։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հավատարմագրման հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։ -0-

