ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա–Երևան տեսակամուրջ` «Եվրասիական ընտրություն – Հայաստան -2013» թեմայով

24.12.2013, 14:04
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա–Երևան տեսակամուրջ` «Եվրասիական ընտրություն – Հայաստան -2013» թեմայով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա–Երևան տեսակամուրջ` «Եվրասիական ընտրություն – Հայաստան -2013» թեմայով

Չորեքշաբթի` դեկտեմբերի 25–ին, ժամը 13։00–ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա–Երևան տեսակամուրջ` «Եվրասիական ընտրություն – Հայաստան -2013» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի`Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզի ստորագրման արդյունքները, ինչը ծրագրված է  դեկտեմբերի 24–ին Մոսկվայում։

Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի գիտակցված ընտրությունն է, սակայն այս որոշման իրականացումը պայմանավորված է մի շարք քաղաքական, տնտեսական ու աշխարհագրական բարդություններով, որոնցից է նաև Մաքսային միության անդամների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը։ Այս համատեքստում քաղաքական ու տնտեսական ինտեգրման վեկտորի ընտրության հարցը չափազանց արդիական է Հայաստանի համար, հատկապես Եվրոպական միության ջանքերը հաշվի առնելու դեպքում։ Առաջին պլան է մղվում ՄՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ռազմավարության մշակման հարցը։

Մասնակիցները Մոսկվայում`

—ՌԴ Պետական դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը;

—Մ.Վ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ պատմական ֆակուլտետի դեկանի տեղակալ Ալեքսեյ Վլասովը;

—Ժողովրդագրության, միգրացիայի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի նախագահ Յուրի Կրուպնովը;

—ԵվրԱզԷս–ի Ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը;

—Եվրասիական բանավեճային ակումբի նախագահ Ռոման Շկոլինը;

—ՀՇԿ գործարար ակումբի տնօրեն Դենիս Տյուրինը;

—ՌԴ Պետդումայի և Դաշնային խորհրդի անդամներ, Ռոսսոտրուդնիչեստվոյի և հասարակական միավորումների ներկայացուցիչներ։

Հայաստանում`

—Հայաստանի Ազգային ժողովի «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության ղեկավարի տեղակալ Մհեր Շահգելդյանը;

—Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական միության ղեկավար Վահե Էնֆիաջյանը;

—Հայաստանի Հանրապետության ԱԺ ՀՀԿ համամասնական ընտրակարգով պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը;

— «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը;

—Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։

Հավատարմագրման հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։ -0-