ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված «WebԾիրան» առաջին առցանց համահայկական կինոփառատոնին
25.10.2011,
11:57
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված «WebԾիրան» առաջին առցանց համահայկական կինոփառատոնին
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված «WebԾիրան» առաջին առցանց համահայկական կինոփառատոնին:
Ասուլիսի բանախոսներն են՝
- «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը,
- VivaCell-MTS գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,
- A.M. Media Production-ի և webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր: Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: --0—

