Ուրբաթ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի մամուլի ասուլիսը:
Մամուլի ասուլիսի թեման է՝ «Ազգային ճաշատեսակների գրանցման թույլատրելիությունը որպես ապրանքանիշ»:
Վրաստանը վերջերս 37 անուն ապրանքատեսակ է արտոնագրել: Ցուցակում ընդգրկվել են ոչ միայն վրացական, այլ նաև ողջ կովկասյան խոհանոցի ավանդական ճաշատեսակներ՝ չուրչխելը, խաչապուրին, սուլուգունի և չեչիլ պանրի տեսակները, մածունը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-