ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒն ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ տեղի կունենա՝ նվիրված Կազանի հանդիպման արդյունքներին
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ հունիսի 28-ին, ժամը 12։30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջը։
Երևանից տեսակամուրջին կմասնակցեն՝
- ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը,
- «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝
- Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը,
- Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն, քաղաքագետ, հրապարակախոս Սերգեյ Միխեևը,
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի հետազոտման կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշևը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց, 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Մենեջեր՝ Գայանե Հովհաննիսյան, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19. --0—

