ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև տեսակամուրջ՝ «Բնական և տեխնածին աղետների հետևանքները» թեմայով

21.03.2011, 14:03
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև տեսակամուրջ՝ «Բնական և տեխնածին աղետների հետևանքները» թեմայով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև տեսակամուրջ՝ «Բնական և տեխնածին աղետների հետևանքները» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ մարտի 22-ին, ժամը 15:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Բնական և տեխնածին աղետների հետևանքները» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև տեսակամուրջը:

Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հանգեցրել է Երկրագնդի առանցքի 17 սմ-ով տեղաշարժման և 1,8 միկրովայրկյանով երկրային օրվա կրճատման: Ճապոնական ԱԷԿ-ներում գրանցված պայթյունների հետևանքով մթնոլորտ են արտանետվել  ռադիոակտիվ նյութեր: Ճապոնիայում տեղի ունեցած բնական և տեխնածին աղետն ի՞նչ հետևանքներ կունենա երկրագնդի բնակիչների համար: Պե՞տք է, արդյոք, առաջիկայում եղանակային փոփոխություններ սպասել՝ տաքացում կամ օդի ջերմաստիճանի նվազում: Ինչու՞ են վերջերս շատ հաճախ գրանցվում բնական աղետներ (ջրհեղեղ, ցունամի, հրաբխի ժայթքում, հրդեհներ, երկրաշարժեր): Ինչու՞ հնարավոր չի լինում կանխատեսել և նման կերպ խուսափել աղետների ավերիչ հետևանքներից: Կարո՞ ղ է մարդը, հաշվի առնելով ժամանակակից գիտության ձեռքբերումները, երաշխավորվել սեփական անվտանգությունը բնական աղետներից և նրանց հետևանքներից, թե՞ մենք, ինչպես և հարյուրավոր տարիներ առաջ, անպաշտպան ենք աղետների առաջ: Այս և այլ հարցեր կքննարկեն տեսակամուրջի մասնակիցները:

Երևանից տեսակամուրջին կմասնակցի՝

- ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Գեոֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Սևադա Հովհաննիսյանը:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝

- Ռոսհիդրոմետի «Թայֆուն» ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Շերշակովը,

- ՌԳԱ-ի Շմիդտի անվան Երկրագնդի ֆիզիկայի ինստիտուտի մայրցամաքային սեյսմիկության և սեյսմիկ վտանգի կանխատեսման լաբորատորիայի վարիչ Ալեքսեյ Զավյալովը

- Ա. Մ. Օբուխովի անվան Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Գինզբուրգը:

Կիևից տեսակամուրջին կմասնակցեն՝

- Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Գեոֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Կենձերան,

- Չեռնոբիլի ԱԷԿ-ում աղետի վերացման օպերացիայի մասնակից Վլադիմիր Տոկարևսկին:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-