ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա UNICEF-ի և «Ապագան քոնն է» կազմակերպության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ մարտի 3-ին, ժամը 12։00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա UNICEF-ի և «Ապագան քոնն է» կազմակերպության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը։
UNICEF-ն «Ապագան քոնն է» կազմակերպության և երեխաների ներգրավմամբ իրականացվող «Պատանեկությունը հնարավորությունների տարիք է» ծրագրի մասնակիցների հետ համատեղ ներկայացնում են «Երեխաների վիճակն աշխարհում 2011 թվականին» զեկույցը, որը նվիրված է մանկական խնդիրներին ողջ աշխարհում, ինչպես նաև առկա հնարավորություններին։
Մամուլի ասուլիսի մասնակիցները կներկայացնեն կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, առողջ կենսակերպի, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքի մասին իրենց հավաքած տեղեկատվությունը։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
- UNICEF-ի և «Ապագան քոնն է» կազմակերպության «Պատանեկությունը հնարավորությունների տարիք է» համատեղ ծրագրի մասնակիցներ Նիկոլայ Հարությունյանը, Արեգ Քոչինյանը, Վիկտորիա Մանուկյանը, Դավիթ Պետրոսյանը, Ավետ Ավետիսյանը, Ջուլիետա Մարտիրոսյանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-

