ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի և «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության մամուլի ասուլիսը

16.12.2010, 16:37
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի և «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության մամուլի ասուլիսը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի և «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության մամուլի ասուլիսը
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի և «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության մամուլի ասուլիսը

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևը «Արմեդիա» ՏՎԳ-ի և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ համատեղ, Եվրախորհրդի Երիտասարդության և Սպորտի խորհրդի համաֆինանսավորմամբ կազմակերպել էր թրեյնինգ-կուրս՝ «Քայլ առաջ. Եվրոպական հարևանության քաղաքականությունից դեպի արևելյան գործընկերություն: Երիտասարդության դերը կայուն և ժողովրդավարական հասարակություն կերտելու գործում խաղաղ երկխոսության միջոցով» թեմայով:

Հնգօրյա թրեյնինգ-կուրսի ընթացքում անցկացվեցին դասընթացներ, քննարկում-բանավեճեր, մասնակիցների կարծիքների լսումներ: Դասընթացների փորձագետներն էին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «Եվրոպական ինետգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, ինչպես նաև ՀՀ Հելսինկյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Դասալսումների շրջանակներում զեկուցողները ներկայացրեցին «Արևելյան Գործընկերության (ԱլԳ) նախաձեռնությունը, ներկան և հնարավոր զարգացումները» նախաձեռնությունը:

Բացի այդ, Կարինե Դանիելյանը օրերս մասնակցել էր Բեռլինում կայացած Ազգային պլատֆորմի երկրորդ ֆորումին, որի շրջանակում քննարկվել էին ձևավորված պլատֆորմի գործունեությունը, դրա թերություններն ու զարգացման հեռանկարները։ Մամուլի ասուլիսի ընթացքում ասոցիացիայի նախագահն ավելի մանրամասն կանդրադառնա այս հարցին: 

Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝

-         «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը,

-         «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևի համանախագահ Լիանա Ներսիսյանը,

-         «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևի խորհրդի անդամ, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ի պատասխանատու քարտուղար Գայա Սարգսյանը,

-         «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևի անդամ, ծրագրի համակարգող Տիգրան Քերյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0—