ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամուրջ կկազմակերպվի

10.12.2010, 17:40
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամուրջ կկազմակերպվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամուրջ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամուրջ «Նորարարական համագործակցությունն ԱՊՀ տարածքում» թեմայով: 

Բանավեճի շրջանակներում ծրագրվում է քննարկել միջպետական կոոպերացիայի զարգացումը գիտատեխնիկական ոլորտում, նոր տեխնոլոգիաների ներդրման և համատեղ նախագծերի իրականացման փոխգործակցությունը, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև գիտատար ճյուղերում կոոպերացիայի հեռանկարները:

Որքա՞ն է ԱՊՀ-ում նորարարական համագործակցության պահանջարկը: Գոյություն ունե՞ն տեխնոլոգիաների փոխանցման աշխատող մեխանիզմներ: Ինչպիսի՞ն պետք է լինեն ԱՊՀ-ում նորարարական գործունեությունը խթանող և կարգավորող կանոնները: Ինչպե՞ս ապահովել այդ ոլորտի միասնական իրավական դաշտը: Ի՞նչ դեր կխաղա ԱՊՀ անդամ պետությունների նորարարական համագործակցության միջպետական նպատակային ծրագիրն ԱՊՀ երկրների նորարարական համագործակցության զարգացման գործում մինչև 2020 թվականը: Այս և այլ հարցեր կդառնան տեսակամուրջի քննարկման թեման:

Մասնակիցը Երևանում՝

- Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մասնակիցները Մոսկվայում՝

-         Պետական Համալսարան-Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի առաջին պրոռեկտոր, Վիճակագրության և գիտությունների էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Լոխբերգը,

-         ՌԳԱ Ժողտնտեսական կանխատեսումների ինստիտուտի գիտատեխնիկական զարգացման կազմակերպչական-տնտեսական խնդիրների կառավարման լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Նիկոլայ Կոմկովը,

-         Նորարարական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության գիտատեխնիկական միջազգային կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Բուխարինը:

Բանավեճին հրավիրված են ՌԴ Պետդումայի, Դաշնային Խորհրդի, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային նորարական կենտրոնի ներկայացուցիչներ:

Մասնակիցներն Աստանայում՝

-         «Ազգային նորարական հիմնադրամ» ԲՄ վարչության նախագահի առաջին տեղակալ Աուելբեկ Թոկժանովը,

-         «Ազգային նորարական հիմնադրամ» ԲՄ ռազմավարական նախադծման դեպարտամենտի տնօրեն Տլեուբեկ Կուզենբաևը:

Մասնակիցները Կիևում՝

-         «Ուկրաինայի գիտական ակումբ» ՀԿ գործադիր տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նատալյա Շուլգան,

-         Գիտության, նորարարությունների և տեղեկատվայնացման պետական կոմիտեի ներկայացուցիչ:

Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 --0—