ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված դեղորայք արտադրողների համար GMP չափանիշների ներդրմանը
Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանում դեղորայք արտադրողների համար GMP (Good manufactory practice) չափանիշների ներդրմանը նվիրված մամուլի ասուլիս:
GMP չափանիշը դեղամիջոցների, բժշկական սարքավորումների, ախտորոշման նշանակության սարքերի, սննդամթերքի, սննդային հավելումների և ակտիվ բաղադրիչների արտադրության նորմերի, կանոնների և ցուցումների համակարգ է։ GMP չափանիշը միասնական մոտեցում է արտացոլում, կարգավորում և գնահատում է դեղորայքի արտադրության և լաբորատոր ստուգման պարամետրերը:
Հայաստանում 2011 թ.-ին դեղորայք արտադրող բոլոր գործարանները կարտոնագրվեն GMP չափանիշների համաձայն:
GMP արտոնագրման մասին կառավարության որոշումը ուժի մետ կմտնի 2011 թ.-ի հունվարի 1-ից, իսկ դեղորայքի արտադրության արտոնագրեր ունեցող անձինք պարտավոր են մինչև 2012 թ.-ի հունվարի 1-ն իրենց գործունեությունը համապատասխանեցնել որոշման պահանջներին:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝
- Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը,
- ՋիԷքսՊի գերազանցության կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 --0—

