ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ կկազմակերպվի

26.10.2010, 14:55
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ կկազմակերպվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11։30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ «Ռուսաց լեզուն ԱՊՀ երկրներում. խնդիրները և հեռանկարները» թեմայով։ Տեսակամուրջն անցկացվում է Մոսկվայում 2010 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ն անցկացվող ռուսալեզու ռադիոկայանների Երկրորդ միջազգային փառատոնի նախաշեմին։

Տեսակամուրջի ընթացքում մասնակիցները կքննարկեն հետևյալ թեմաները՝

- ռուսալեզու ԶԼՄ-ների գոյության խնդիրներն արտերկրում,

- ԱՊՀ երկրներում ռուսալեզու ռադիոկայանների գործունեության իրավական և ֆինանսական ասպեկտները,

- ռադիոկայանների եթերի և ինտերնետ-ռեսուրսների բովանդակությունը՝ առաջնահերթություններ և ցանկություններ,

- ԱՊՀ երկրներում ռուսալեզու ռադիոկայանների լսարանը և նրա պահանջները ժամանակակից պայմաններում,

- տեղեկատվական ինտեգրման հնարավորությունները,

- միասնական մեդիատարածություն ենք կառուցում,

- «Ռուսալեզու հեռարձակողների միջազգային միություն». ինչու՞ ենք դրան անդամակցում,

- Ինտերնետ ցանցում տեղեկատվական պորտալի համատեղ ստեղծման հնարավորությունները՝  որպես համատեղ եթերային ծրագրերի փոխանակման և ստեղծման թիմ։

Մասնակիցը Երևանում՝

-          «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյան

Մասնակիցները Մոսկվայում՝

-          «Ռուսալեզու հեռարձակողների միջազգային միության» գլխավոր տնօրեն Օլեգ Կուպրիյանով,

-         «Գոլոս Ռոսիի» ռադիոընկերության ռուսական ծառայության գլխավոր տնօրեն Պյոտր Ժուռավլյով,

-         «Ռուսալեզու հեռարձակողների միջազգային միության» գործադիր տնօրեն Եկատերինա Յագունովա։

Կիևում՝

- «Էռա» ռադիոկայանի նախագահ Իգոր Լոտաշևսկի։

Քիշնևում՝

- «Ավտոռադիո»-ի տնօրեն Անդրեյ Ռոկոտով։

Միջոցառման կազմակերպիչն է «Ռուսալեզու հեռարձակողների միջազգային միությունը»։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19. -0-