ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին։ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Լուվրի և Հռոմ-3 համալսարանի փորձագետների մամուլի ասուլիսը

24.09.2010, 17:54

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 14։30-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Լուվրի և Հռոմ-3 համալսարանի փորձագետների մամուլի ասուլիսը։

Սեպտեմբերի 28-ին հայկական թանգարանների աշխատակիցների համար մեկնարկում են ազգային դասընթացներ՝ «Hands-on կրթական ծրագրերը», որոնք կանցկացնեն արտասահմանցի փորձագետները։

Դասընթանցների նպատակն է մասնակիցների նոր կրթական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ և ունակություններ տրամադրել, մասնավորապես՝ Hands-on  և minds-on մեթոդներով։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

- Լուվրի թանգարանագիտության դպրոցի պրոֆեսոր, Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի պրոֆեսոր Մարի Կլարտե Օ’Նեյլը,

- Հռոմ-3 (Universita degli Studidi Roma Tre (RomaTre) Հռոմում առաջատար իտալական պետական համալսարաններից մեկը) համալսարանի պրոֆեսոր Էմմա Նարդինը,

- Հայաստանի ICOM (Թանգարանների միջազգային խորհուրդ) ազգային կոմիտեի նախագահ Հասմիկ Հարությունյանը;

- Թանգարանային աշխատակիցների ասոցիացիայի նախագահ Հռիփսիմե Պիկիչյանը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր:-0-