ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա LOT Polish Airlines-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ հուլիսի 13-ին, ժամը 13։30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա LOT Polish Airlines-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը։
2010 թվականի հուլիսի մեկից LOT Polish Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնում Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով։ Տասը տարվա ընթացքում LOT-ը ճանաչվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն ավիաընկերությունը։ 2003 թվականից սկսած՝ «Լեհական ավիաուղիները» դարձել են Star Alliance-ի լիիրավ անդամ, ինչը թույլ է տվել Վարշավան դարձնել Alliance երթութային գլոբալ ցանցի տարանցիկ քաղաքներից մեկը։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
- LOT Polish Airlines-ի նախագահ Սեբաստիան Միկոշը,
- Տնօրինության խորհրդի անդամ, վաճառքների գծով տնօրեն Լեշեկ Նարովսկին,
- LOT Polish Airlines-ի մամուլի քարտուղար Յացեկ Բալցերը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19: -0-

