ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային կենտրոնում տեղի կունենա Կենսաբազմազանության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիս

21.05.2010, 14:24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային կենտրոնում տեղի կունենա Կենսաբազմազանության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիս
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային կենտրոնում տեղի կունենա Կենսաբազմազանության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիս

Շաբաթ՝ մայիսի 22-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Կենսաբազմազանության համաշխարհային օրվան։

ՄԱԿ-ը 2010 թվականը հայտարարել է «Կենսաբազմազանության միջազգային տարի»՝ ձգտելով ուշադրություն սևեռել մոլորակի բնության ռացիոնալ օգտագործման և պահպանման հարցերին, էկոհամակարգերի պահպանման գործում ջանքերի միավորման և բնության առանձնապես արժեքավոր օբյեկտների պահպանման հարցերին:

Վերջին տարիներին Հայաստանը կարողացել է ընդլայնել և զարգացնել միջազգային համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանման գործում։ Ասվածի շրջանակներում Գերմանական տեխնիկական համագործակցության Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԳՏՀ-ԿԿԿ) ծրագիրը ՀՀ բնապահպանության և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների հետ համատեղ ակտիվ գործունեություն է ծավալում, որն ուղղված է բնապահպանության ոլորտում հասարակության տեղեկացվածության բարձրացմանը։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

Հայաստանի բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը,

Հայաստանի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը,

Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փորձագետ Մելանիա Դավթյանը,

Գերմանական տեխնիկական համագործակցության Կենսաբազմազանության կայուն կառավարման ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108): -0-