ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Թեստերի ստեղծման միջազգային փորձը Հայաստանում» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ, մայիսի 21-ին ժամը 12:00-ին, «Նովոստի» միջազգային կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Թեստերի ստեղծման միջազգային փորձը Հայաստանում» թեմայով:
Ասուլիսի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝ ինչպես ճիշտ կազմել և ներկայացնել թեստերը, թեստագրման բրիտանական չափորոշիչները հայաստանյան փորձում, թեստը` որպես գիտելիքների մակարդակի գնահատման և բարձրացման միջոց, հեղինակային իրավունքի ոտնահարում, հեղինակային իրավունքի պաշտպանության մշակույթը Հայաստանում, ուղևորություն դեպի Լոնդոն` աննախադեպ շահում` ստուգել սեփական գիտելիքները և ուղևորվել Լոնդոն:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝ գ Հայաստանում IEP միջազգային կրթական գործընկերության նախագահ, ԵՊԼՀ մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ` Նինա Տատկալոն, ԵՊԲՀ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լիդա Սահակյանը, ԵՊՀ անգլերեն լեզվի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Երզնկյանը, ԵՊՀ ռուս-բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ Նաիրա Մարտիրյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19: -0-

