ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի մամուլի ասուլիսը
27.04.2010,
10:26
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի մամուլի ասուլիսը
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ ապրիլի 28-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի թեման է՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Ֆինանսական հաշվետվության միջազգային չափորոշիչներին համապատասխան աուդիտական ստուգման ենթարկված ֆինանսական արդյունքները՝ 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տասներկու ամիսների համար:
Մամուլի ասուլիսի ընթացքում կխոսվի նաև Բանկի հետագա ծրագրերի մասին:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

