ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Չեխովի 150-ամյակին նվիրված հայ-ռուսական միջպետական կինոնախագիծ» թեմայով
31.03.2010,
15:22
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Չեխովի 150-ամյակին նվիրված հայ-ռուսական միջպետական կինոնախագիծ» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ ապրիլի 1-ին, 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Չեխովի 150-ամյակին նվիրված հայ-ռուսական միջպետական կինոնախագիծ» թեմայով:
Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը, պրոդյուսեր Հովհաննես Գրիգորյանը, բեմադրող-ռեժիսոր Արմեն Ռոնովը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մշակութային միջոցառումների համակարգող Էմմա Բուդաղյանը:
Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

