ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա իռլանդացի մեդիա-պրոդյուսեր Դան Մալանի մամուլի ասուլիսը

22.03.2010, 13:46

Երեքշաբթի՝ մարտի 23-ին, 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա իռլանդացի հասարակական գործիչ և մեդիա-պրոդյուսեր, «Արյունոտ կիրակի» ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալանի մամուլի ասուլիսը։

Մամուլի ասուլիսի ընթացքում խոսքը կգնա «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ծրագրի և Դան Մալանի՝ Հայաստան կատարած այցի նպատակների մասին։

Դան Մալանը Հայաստանում է Բրիտանական Խորհրդի հրավերով՝ Բրիտանական ֆիլմերի ութերորդ փառատոնի շրջանակներում։

Մամուլի ասուլիսին կմասնակցի նաև Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-