ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կանցկացվի

21.12.2009, 18:02
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կանցկացվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կանցկացվի

Երեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, 16:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կանցկացվի «Վրացական Քութայիսի քաղաքում «Փառքի հուշարձանի» պայթյունը» թեմայով:

Տեսակամուրջի մասնակիցները կքննարկեն դեկտեմբերի 20-ին Քութայիսի քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին կառուցված «Փառքի հուշարձանի» ոչնչացման շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Երևանից կմասնակցի Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,

Մոսկվայից կմասնակցեն Պետդումայի՝ հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերի կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Մարկովը, հեռուստալրագրող Պավել Շերեմետը, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, 1996-2000թթ.-ին Վրաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆելիքս Ստանևսկին:

Թբիլիսից կմասնակցեն գիտությունների դոկտոր, Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նեստան Կիրտաձեն, «Ռուսկի կլուբ» միջազգային մշակութային-լուսավորչական միության նախագահ Նիկոլայ Սվենտիցկին, «Ջորջիան թայմս» մեդիահոլդինգի սեփականատեր և նախագահ, «Ազրի» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ, ռուս-վրացական հասարակական հանձնաժողովի համանախագահ Մալխազ Գուլաշվիլին:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-