ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի մամուլի ասուլիսը

01.10.2009, 18:11

Ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի մամուլի ասուլիսը:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 3-ին Երևանի Սիրահարների այգում կազմակերպում է «Եղիր հրեշտակ, փրկիր մեկ կյանք» փառատոնը, որը կսկսվի ժամը 12:00-ին և կընթանա մինչև ուշ գիշեր:

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

Սևակ Ավագյան,  «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեսստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն,

Լևոն Մալխասյան, ջազմեն, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,

Սամվել Մեսրոպյան, Մշակույթի զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն, «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-