Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Խաչատրյանի անվան տրիոյի մամուլի ասուլիսը

22.09.2009, 13:16
Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Խաչատրյանի անվան տրիոյի մամուլի ասուլիսը
Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Խաչատրյանի անվան տրիոյի մամուլի ասուլիսը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Խաչատրյանի անվան տրիոյի մամուլի ասուլիսը:

Մամուլի ասուլիսի թեման է՝ Խաչատրյանի անվան տրիոյի 10-ամյակը, Բաբաջանյանի և Շոստակովիչի ստեղծագործությունների սկավառակի շնորհանդեսը, Կամերային Երաժշտության Տանը կայանալիք հոբելյանական համերգը:

Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թ.-ին «Arsika» տրիոյի նման: Համույթը ելույթ է ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Հայաստանում: Մասնակցել է այնպիսի փառատոներում, ինչպիսիք են Լոզանում անցկացվող «Schubertiade»-ն, Կոստա Ռիկայում անցկացվող «Festival de las Artes»-ը, Մեքսիկայում անցկացվող «Festival International Cervantino»-ն: Տրիոյի ելույթները բազմաթիվ անգամ հեռարձակվել են հեռուստատեսությամբ: Երաժշտագետներն ընդգծում են համույթի վիրտուոզ կատարումը, իրական երաժշտականությունը և ոճային զգացողությունը: 2006թ.-ից ի վեր համույթ հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Վերջին չորս տարվա ընթացքում համույթը Հայաստանում իրականացնում է լուսավորչական գործունեություն՝ համերգներ տալով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, անցկացնում է վարպետության դասեր դպրոցականների և ուսանողների համար:

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանը, Կարեն Քոչարյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-