ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հայաստանում առաջին անգամ անցկացվող Ինտերակտիվ արվեստի փառատոնին

18.09.2009, 16:09

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի` սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլիս ասուլիս` նվիրված Հայաստանում առաջին անգամ անցկացվող Ինտերակտիվ արվեստի փառատոնին:

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`

Ինտերակտիվ արվեստի փառատոնի նախագահ Հայկ Սեկոյանը,

Ինտերակտիվ արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավար Քարին Չափման Քլարքը

Բրիտանական խորհրդի հարավկովկասյան տարածաշրջանի  տնօրեն Փոլ Դաբլդեյը,

ԲՀԻ ՕՀ հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն փառատոնի նպատակները, ծրագրում ներառված հայկական, թուրքական և վրացական ֆորում-ներկայացումները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից հրավիրված ֆորում-թատրոնի բարձրակարգ մասնագետ Քարին Չափման Քլարքի կողմից նախատեսված եռօրյա վարպետության դասընթացը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-