Ուշադրություն ԶԼՄ-ներին. Հայաստանի ջազ-ակումբի նախագահ Լևոն Մալխասյանի և Միշել Լեգրանի համերգի գլխավոր հովանավորների մամուլի ասուլիսը Երևանում
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 3-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի ջազ-ակումբի նախագահ Լևոն Մալխասյանի և 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում կայանալիք՝ Միշել Լեգրանի համերգը հովանավորող ընկերությունների ներկայացուցիչների և կազմակերպիչների մամուլի ասուլիսը։
Մամուլի ասուլիսի թեման է՝ տեղեկատվության տրամադրում կայանալիք համերգի նախապատրաստության և լեգենդար ֆրանսահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար և երգիչ Միշել Լեգրանի, Քրիստիան Լեգրանի (վոկալ) և Քատրին Միշելի (տավիղ) հայաստանյան ծրագրերի վերաբերյալ։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
Հայաստանի ջազ-ակումբի նախագահ Լևոն Մալխասյանը,
«Բալ» իվենթ-ընկերության գործադիր տնօրեն Աննա Գրիգորյանը,
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ գովազդի և PR բաժնի պետ Մարինե Սաժումյանը,
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ մարքեթինգի բաժնի ղեկավար Էմմա Մոժարովան,
«ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Բեղլոյանը,
Երևանի կոնյակի գործարանի PR-մենեջեր Նաիրա Թովմասյանը,
«Արմավիա» ԲԲԸ մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19։ --0-

