ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Չհորինված պատմություններ» նախագծի երրորդ գրքի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Չհորինված պատմություններ» նախագծի երրորդ գրքի շնորհանդեսը:
Ասուլիսի մասնակիցներն են՝
Թամարա Բալավաձե՝ գրքի հրատարակչության նախագծի տնօրեն, հոգեբան-լրագրող,
Լելա Մարգիանի՝ գաղափարի հեղինակ և Վրաստանի մասի համակարգող, «24 ժամ» թերթի լրագրող,
Գալինա Պետրիաշվիլի՝ գրքի խմբագիր, «ԳենդերՄեդիաԿովկաս» լրագրողների ասոցիացիայի» նախագահ։
Ներկա կլինեն նաև նախագծի՝ Հայաստանի մասի համակարգող Ալեքսեյ Մանվելյանը և Ղարաբաղի մասի համակարգող Կարինե Օհանյանը։
«Տղամարդիկ և կանայք: Չհորինված պատմություններ» երրորդ գրքի հերոսները Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում և Հարավային Օսեթիայում բնակվող սովորական մարդիկ են
Այս հավաքածուի առանձնահատկությունն այն է, որ նրանում ընդգրկված է նաև ներդիր՝ գրքում զետեղված պատմությունների 12 ձայնային օրագրերի սկավառակը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։ --0-

