Ուշադրություն ԶԼՄ-ներին. Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

21.04.2009, 14:43
Ուշադրություն ԶԼՄ-ներին. Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում
Ուշադրություն ԶԼՄ-ներին. Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, ժամը 13։00 «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմ հարաբերություններում, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով։

Միջոցառումը նվիրված է Հայոց ցեղասպանության օրվան (ապրիլի 24)։ Տեսակամուրջի ընթացքում մասնակիցները կքննարկեն հայ-թուրքական սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների հաստատման հեռանկարը։

Երևանից մասնակցում են՝

-         ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ,

-         Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ,

-         Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ ԴԵՄՈՅԱՆԸ։

Մոսկվայից մասնակցում են՝

-         ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով պատգամավոր Սեմյոն ԲԱԳԴԱՍԱՐՈՎԸ,

-         ՌԴ Պետդումանի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների կոմիտեի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սերգեյ ՄԱՐԿՈՎԸ,

-         Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն, Մոսկվայի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի դեկանի տեղակալ Ալեքսեյ ՎԼԱՍՈՎԸ։

ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92, 52-83-64,  56-72-10 (ներքին 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77.—