Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ամերիկյան «Սինգինգ Մեն օֆ Օքլահոմա» տղամարդկանց երգչախմբի մամուլի ասուլիսը
Ուրբաթ՝ ապրիլի 17-ին, ժամը 14։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած «Սինգինգ Մեն օֆ Օքլահոմա» տղամարդկանց երգչախմբի մամուլի ասուլիսը՝ «Երգչախմբի բարեգործական համերգները» թեմայով՝ նվիրված 1915թ. Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:
Ամերիկյան «Սինգինգ Մեն օֆ Օքլահոմա» երգչախումբը ժամանել է Հայաստան՝ 1915թ. Հայոց եղեռնի կապակցությամբ ցավակցություն հայտնելու:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
«Սինգինգ Մեն օֆ Օքլահոմա» երգչախմբի տնօրեն և ղեկավար Բիլ Գրինը,
Հայաստանում համերգների կազմակերպիչ Գրեթչեն Բրաունը և Գարիկ Խաչատրյանը:
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92, 52-83-64, 56-72-10 (ներքին 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77.—0—

