ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնշթեյնի և ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի մամուլի ասուլիսը

19.01.2009, 12:48

Երեքշաբթի՝ հունվարի 20-ին, ժամը 15։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնսթինի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի միջև Հայաստանի միկրո և փոքր ձեռներեցության (ՄՓՁ) վարկավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը, ինչպես նաև համատեղ մամուլի ասուլիսը՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի մասնակցությամբ։

Մամուլի ասուլիսի թեման է՝ ՎԶԵԲ-ը, ՎՏԲ-Հայաստան բանկին տրամադրելով 10 մլն դոլարի վարկ, նպաստում է Հայաստանում միկրո և փոքր ձեռներեցության վարկավորման զարգացմանը։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար.

52-83-92, 52-83-64,  56-72-10 (ներքին 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77. -0-