ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Yerevan FoodFest» փառատոնին նվիրված ասուլիս

25.10.2018, 13:53
Ուրբաթ` հոկտեմբերի 26–ին ժամը 14։00–ին կկայանա նոյեմբերի 1-6–ն անցկացվելիք «Yerevan FoodFest» փառատոնին նվիրված ասուլիս։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Yerevan FoodFest» փառատոնին նվիրված ասուլիս
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ` հոկտեմբերի 26–ին ժամը 14։00–ին կկայանա նոյեմբերի 1-6–ն անցկացվելիք «Yerevan FoodFest» փառատոնին նվիրված ասուլիս։

Փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ տարի, ուղղված է Հայաստանի գաստրոտուրիզմի զարգացմանը և ոլորտի հայ ներկայացուցիչների` միջազգային մակարդակ բարձրանալուն, ռեստորատորների և շեֆժխոհարարների միջև միջազգային կապերի ամրապնդմանը, սպասարկման մշակույթի բարձրացմանը, տարածաշրջանային կապերի ձևավորմանը, հայ արտադրողների համար գաստրոնոմիկ վարքի միջազգային չափանիշների սահմանմանը։ Նմանատիպ փառատոների անցկացումը կարող է նպաստել գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, ֆերմերային տնտեսությունների ձևավորմանը և դրանց ուղղակի փոխգործակցությանը ռեստորանային բիզնեսի հետ։

Խոսքը գնում է Հայաստանի մարզերի զարգացման, աշխատատեղերի ստեղծման և ԱՊՀ շրջանակում առաջնորդի դիրքերի ամրապնման մասին։

Մամուլի ասուլիսում կներկայացվի նաև փառատոնի ծրագիրը և կհայտարարվեն հրավիրված միջազգային և տեղական մասնակիցների անունները։

Ասուլիսի մասնակիցներն են.

– «Yerevan FoodFest»–ի ղեկավար և հիմնադիր Աննա Մազմանյանը;

– Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի որակի անվտանգության և վերահսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80

Email: press-center@newsarmenia.am։–0–