ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` ««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում» թեմայով

24.10.2016, 14:03
Երեքշաբթի` հոկտեմբերի 25–ին, ժամը 12։30–ին «Նովոստի–Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` ««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում» թեմայով։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` ««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հոկտեմբերի 25–ին, ժամը 12։30–ին «Նովոստի–Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` ««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում» թեմայով։

Նոյեմբերի 12–13–ը Ծաղկաձորում կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի XIV առաջնությունը։

Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում, կմասնակցի շուրջ 400 գիտակ` աշխարհի 24 երկրներից։ Աշխարհի առաջնությունն անցկացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Առաջնության գործընկերներն են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», «Ռոսատոմը», «Ռուսական աշխարհ» հիմնադրամը, «Ռոսգոսստրախ–Հայաստանը» և «Ոսկեվազ» գինու գործարանը։

Մամուլ ասուլիսին կմասնակցեն.

Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը,

«Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։-0-