ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Azerichild.education կայքի շնորհանդեսը

19.12.2017, 14:49
Չորեքշաբթի` դեկտեմբերի 20-ին ժամը 12.00-ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի «Azerichild.education» կայքի շնորհանդեսը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Azerichild.education կայքի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Չորեքշաբթի` դեկտեմբերի 20-ին ժամը 12.00-ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի «Azerichild.education» կայքի շնորհանդեսը։

Կայքը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

«Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման ամենավտանգավոր դրսևորմանը` մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում,բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում։

Ասուլիսի բանախոսներն են`

– քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը

– քաղաքագետ Անժելա Էլիբեգովան

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-