ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Օպերատորների Հայկական Միության» ստեղծմանը

23.12.2016, 19:06
Երկուշաբթի` դեկտեմբերի 26–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Օպերատորների Հայկական Միության» ստեղծմանը։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Օպերատորների Հայկական Միության» ստեղծմանը
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի` դեկտեմբերի 26–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Օպերատորների Հայկական Միության» ստեղծմանը։

«Օպերատորների Հայկական Միություն» Իրավաբանական Անձանց Միությունը պետական գրանցում է ստացել դեկտեմբերի 20–ին։ Միության հիմնադիրներն են հեռահաղորդակցության, ինչպես նաև բովանդակության ստեղծման, տարածման ոլորտներում գործող հետևյալ ընկերությունները․ «Արանեա» ՍՊԸ, «Արփինետ» ՍՊԸ, «Արմինկո» ՍՊԸ, «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ, «Ինտելինկ» ՍՊԸ, «Սմայլ Սիստեմս» ՍՊԸ, «Աշտարակ Էլիտ» ՍՊԸ։ Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ միության անդամների թիվը կհասնի 20-ի։

Աուլիսի ընթացքում կներկայացվեն միության գործունեության ուղղությունները, դրա առաջնահերթությունները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։

Ասուլիսի բանախոսներն են.

– «Օպերատորների Հայկական Միություն» ԻԱՄ վարչության նախագահ Արման Ներսիսյանը

– «Օպերատորների Հայկական Միություն» ԻԱՄ վարչության փոխնախագահ Արթուր Ամիրխանյանը

–«Օպերատորների Հայկական Միություն» ԻԱՄ գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-