ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված առաջին Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին

21.06.2017, 12:42
Հինգշաբթի, hունիսի 22-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս:  
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված առաջին Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի, հունիսի 22-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայաստանի կառավարությունը, Լոռիի մարզպետարանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը առաջին անգամ կազմակերպում են Ինժեներական համաժողով-ցուցահանդես, որը կկայանա հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):

Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների միջև:

Ասուլիսի բանախոսներն են.

- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը

- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը

- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ     Բորիս Դեմիրխանյանը

- «Նեյշնլ Ինստթումենթս» ընկերության ինժեներ Արամ Սալաթյանը

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-