ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համացանցի անվտանգության համաշխարհային օրվան

06.02.2017, 11:36
Երեքշաբթի` փետրվարի 7–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համացանցի անվտանգության համաշխարհային օրվան և Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվան։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համացանցի անվտանգության համաշխարհային օրվան
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` փետրվարի 7–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համացանցի անվտանգության համաշխարհային օրվան և Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվան։

Ասուլիսի ընթացքում կքննարկվեն համացանցում անվտանգության ապահովման հարցերը, առցանց սպառնալիքներից պաշտպանվելու հիմնական սկզբունքները։

Փետրվարի 7–ին նշվում է նաև Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրը, ինչի կապակցությամբ ասուլիսի բանախոսները կխոսեն վիրտուալ հարթակում մայրենի լեզվի ճիշտ կիրառման մասին։ Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրը նշվում է 2012 թ.–ից բլոգեր, իսկ այժմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանի նախաձեռնությամբ։

Ասուլիսի բանախոսներն են.

– Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան

– ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար, Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվա նախաձեռնող Զոհրաբ Եգանյան

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-