Ոստիկանությունը բողոքի ակցիայի պատճառով շղթայել է Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը
03.06.2016,
15:29
Թուրքական ոստիկանությունը շղթայել է Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական ոստիկանությունը Բունդեսթագի կողմից 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի ակցիայի պատճառով շղթայել է Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը:
Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունել են բանաձև, որը 1915 թ.-ին հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում: Բանաձևը ընդունվել է պատգամավորների մեծամասնության կողմից, «դեմ» քվեարկել է մեկ խորհրդարանական, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Քվեարկությունները նախաձեռնվել են իշխող խորհրդարանականների մեծամասնության և «Կանաչների» դիմումի հիման վրա: Բանաձևը կոչվում է «1915 և 1916 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զոհերի հիշատակին»:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle կայքը, հղում անելով DPA գործակալությանը, մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլում Գերմանիայի դեսպանատան առջև` բողոքելով Բունդեսթագի բանաձևի դեմ: Փակվել է դեպի դեսպանատուն տանող փողոցը, փողոցի վրա տեղադրվել են ջրցան ավտոմեքենաներ:
Ընդ որում, հաղորդվում է, որ Անկարայում բողոքի ակցիա չի անցկացվել:
Նախորդ օրը Թուրքիան որոշում է կայացրել խորհրդակցության նպատակով հետ կանչել Բեռլինից իր դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուն: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-