Վարչապետի պաշտոնում Կարապետյանի օրերը հաշված են

06.06.2017, 14:10
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել:
Վարչապետի պաշտոնում Կարապետյանի օրերը հաշված են
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել, այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ինչպես պնդում են պարբերականի աղբյուրները՝ Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, և ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանը և այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը:

Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է>>

«Երեկ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էլ, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մինչև 2022թ. ժողովուրդը կառավարություն ձևավորելու և վարչապետ նշանակելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին»,- նշվում է հոդվածում:

Ինչպես գրում է հրապարակման հեղինակը, Շարմազանովը նաև հավելել է. «սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»: -0-