Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․ Փաշինյանը հունից դուրս եկավ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հունից դուրս եկավ, պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին մամուլի ազատության և կոռուպցիայի վերաբերյալ հրապարակումների մասին։
«Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես: Բա ձեր մասին ի՞նչ են գրում մամուլի հոդվածները, դուք ընդհանրապես ինչի եք ազատության մեջ: Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ի՞նչ գործ ունեք դուք էս դահլիճում ընդհանրապես նստած: Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը», – ասաց Փաշինյանը։
«Մամուլը ձեր մասին գրում է, որ օտարերկրյա գործակակալ եք, հինգերորդ անիվ եք, ազդեցության գործակալ եք: Նստեք տեղներդ, ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք, վեր ընկի տեղդ ասեցի, ներվերս չուտես», – ասաց Փաշինյանը: