Կասեցվել է հայտնի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործառույթը

15.05.2025, 16:27
Մածունից վերցված նմուշում աղղիքային ցուպիկի մանրէները ցուցանիշով չեն համապատասխանել պահանջներին
Կասեցվել է հայտնի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործառույթը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության, հայտնում են գերատեսչությունից։ 

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։