Փաշինյանը մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
15.05.2025,
10:36
Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:
Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: