Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները Ղարաբաղի հարցով. Հայտարարություն

01.10.2020, 16:48
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ
Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները Ղարաբաղի հարցով. Հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարություն են տարածել Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության տեքստը տեղադրված է ՌԴ նախագահի կայքում :

«Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի շփման գծի հակամարտության գոտում բռնության սրումը:

Загружается новость ... "Право"

Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում զոհվածների և վիրավորների ընտանիքներին:

Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ներգրավված կողմերի զինված ուժերի միջև:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորման էական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:-0-