Կիևյան կամուրջը վաղ առավոտից բաց է երթևեկի համար

14.08.2026, 09:46
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է
Կիևյան կամուրջը վաղ առավոտից բաց է երթևեկի համար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը  հայտնել է, որ վաղ առավոտից Կիևյան կամուրջն ամբողջությամբ բաց կլինի երթևեկի համար։

«Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է․ վաղ առավոտից կամուրջն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը հունիսի 17-ից փակ էր։

Կամուրջը երթևեկության համար բացվեց օգոստոսի 14-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։

Կարդացեք նաև. Կիևյան կամրջով անցնող ավտոբուսները կվերադառնան իրենց հիմնական երթուղուն