Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

12.06.2026, 13:16
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ 

Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը։ 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»։