«Չանախ» պանիրը համարվել է վտանգավոր․ արտադրությունը կասեցվել է

12.06.2026, 15:55
«Չանախ» տեսակի պանրի արտադրություն է կասեցվել
«Չանախ» պանիրը համարվել է վտանգավոր․ արտադրությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Չանախ» տեսակի պանրի արտադրություն է կասեցվել։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Քոչարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գ․ Բլագոդարնոյե) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։

Փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը՝ «Listeria monocytogenes» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: 

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: