«Ինչ ուզում է` թող դուրս տա». Լևոն Տեր-Պետրոսյանի կոշտ պատասխանը Արցախյան պատերազմի իրադարձությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին

30.11.2020, 20:59
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների մասին հրապարակումները
«Ինչ ուզում է` թող դուրս տա». Լևոն Տեր-Պետրոսյանի կոշտ պատասխանը Արցախյան պատերազմի իրադարձությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների մասին հրապարակումները։

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ. նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- գրել է Մուսինյանը Facebook-յան իր էջում:

Փաշինյանի հայտարարությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի Facebook–յան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է Արցախի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման նախադրյալների և այդ քայլի հնարավոր հետևանքների մասին: Մասնավորապես, վարչապետի խոսքով, 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ քաշել: Բացի այդ, ինչպես հայտնել է Փաշինյանը, 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու:

Загружается новость ... "Лево"
Իր երկրորդ գրառմամբ, վարչապետը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում չի ավարտվել հոկտեմբերի 19-ին՝ փոխանցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների բովանդակությունը և ինչպես նաև արտախորհրդարանական և Անվտանգության խորհրդի հետ քննարկումների ընթացքը:

Այսօր վարչապետը կատարել է երրորդ գրառումը` շարունակելով ներկայացնել Արցախի պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, որոնցում այս անգամ ներկայացված էին Արցախի և Հայաստանի նախկին նախագահներ Արկաի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Լևոն Տեր–Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանընույնպես մեկնաբանել է Փաշինյանի գրառումը։

Նախօրեին Սողոմոնյանն արդեն անդրադարձել էր վարչապետի նախկին երկու գրառումներին` հայտարարելով հետևյալը. «Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։ Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում»։

Այսօր Սողոմոնյանը Փաշինյանի երրորդ գրառման և Արցախում տիրող իրավիճակի ու զարգացումների կապակցությամբ պատմություն է պատմել։-0-