«Փաշինյանը սուտ է խոսում. ավելի մանրամասն՝ գալիք շաբաթվա ընթացքում». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարություններին, որոնք նա արել է այսօր իր Facebook-յան էջում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի Facebook–յան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է Արցախի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման նախադրյալների և այդ քայլի հնարավոր հետևանքների մասին: Մասնավորապես, վարչապետի խոսքով, 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ քաշել: Բացի այդ, ինչպես հայտնել է Փաշինյանը, 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու:
Իսկ մյուս գրառմամբ, վարչապետը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում չի ավարտվել հոկտեմբերի 19-ին՝ փոխանցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների բովանդակությունը և ինչպես նաև արտախորհրդարանական և Անվտանգության խորհրդի հետ քննարկումների ընթացքը: -0-

