+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել Վրաստանում ՆԱՏՕ–ի զորավարժություններին մասնակցելու մասին. փոխնախարար

18:12
04 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին մասնակցելու մտադրության մասին, հայտնեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Մի շարք հայկական լրատվամիջոցներ հաղորդում են տարածել, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է սեպտեմբերի 3-11–ն անցկացվող ՆԱՏՕ–ի զորավարժություններին մասնակցելուց։
«Չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում։ Հայկական զինված ուժերը երբեք չեն հայտարարել, թե մասնակցելու են հերթական զորավարժությանը»,– ասաց Զաքարյանը։

Նա նշեց, որ չգիտի, թե ինչու են վրացական աղբյուրները հայտնում, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել մասնակցությունից։

«Ցանկացած ծրագիր միշտ կարող է վերանայվել»,– ավելացրեց Զաքարյանը։

Նրա խոսքով, Հայաստանի պաշտպանության նախարարության որոշումը պայմանավորված չէ զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությամբ։

Загружается новость ... "Право"

«Ոչ մի խնդիր չի լինի։ ՆԱՏՕ–ն եղել է, կա և կմնա մեր գործընկերը։ Բայց Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է, որը մեր անվտանգության հիմնական «հովանոցն» է»,– ասաց փոխնախարարը։
Ինչպես փետրվարին հայտնել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանը և ՆԱՏՕ–ն հաջողությամբ իրականացրել են IPAP անհատական գործընկերության չորս ծրագրեր և քննարկում են հինգերորդի իրականացումը` 2017-19 թվականներին։

Հայաստանի մասնակցությունն IPAP–ին (Individual Partnership Action Plan - IPAP), որի շուրջ համաձայնագիրը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին, ենթադրում է ՆԱՏՕ–ի հետ պարբերական խորհրդատվությունների անցկացում տարածաշրջանային անվտանգության շուրջ, հենց այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի զինվորական դոկտրինայի մշակում, պաշտպանական և բյուջետային գործընթացի ծրագրման կատարելագործում և այլ հարցեր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին